Ստեփանակերտում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 1009 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 19:05 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: «Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը, և այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները: Սա շատ լավ առիթ է՝ մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ և արդյունավետ օգտագործելու մասին: Կարծում եմ, որ տեղի է ունենալու իսկապես շատ կարևոր խոսակցություն»,- նախօրեին հայտարարել էր Փաշինյանը: «Կանդրադառնամ նաև հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի, բայց ընդհանուր առմամբ մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրում անելը և սրանից բխող հետևություններ անելը»,- ասել էր Հայաստանի կառավարության ղեկավարը: Ի դեպ, սպասվում է, որ այսօրվա հանրահավաքին ելույթ կունենա նաև Արցախի նախագահը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
