«Թող իրենց պապայի տեղ չդնեն՝ որոշեն, թե ով ունի իրավունք առաջադրվելու». Արայիկ Հարությունյան
![]() 1778 Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 16:05 Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը վստահ է, որ 2020-ին կայանալիք նախագահական ընտրությունները կանցնեն թափանցիկ և ժողորդավարական մթնոլորտում: «Ես չեմ կիսում այն միտքը, որ որոշ քաղաքական «գործիչներ» և իրական գործիչներ հայտարարում են, թե Արցախում պետք է լինի միասնական թեկնածու: Թե Արցախում ինչ իշխանություն է ձևավորվելու, որոշելու է ժողովուրդը: Իսկ այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականությամբ և ներկայացնել ծրագիր: Թող իրենց պապայի տեղ չդնեն՝ որոշեն, թե ով ունի իրավունք առաջադրվելու: Այսօր ես հայտարարում եմ, որ «Ազատ հայրենիքը» դեմ է միասնական թեկնածուին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ համաձայն չէ այն տեսակետին, թե Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա և նրա փոխարեն անկախ, չկաշկանդված մեկը կազմակերպի Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունները: «Համոզված եմ, որ գիտակցությունը մեր բոլորի, այդ թվում Սամվել Բաբայանի, այնքան բարձր պետք է լինի, որ թույլ չտանք երկրում լինի պառակտում և ընդվզում: Ամեն ինչ պետք է լուծվի կլոր սեղանի շուրջ: Բակո Սահակյանը երաշխավորում է Սահմանադրությունը և օրենքները: Նա՝ որպես երկրի առաջնորդ, պետք է ապահովի օրենքի կիրառումը: Իսկ այն անձը կամ այն ուժերը, որոնք կխանգարեն, պատասխանատվություն կկրեն ժողովրդի և օրենքի առաջ»,- հայատարարեց Ա. Հարությունյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
