«Կնվազեցվեն Արցախում և Հայաստանում ռոումինգի ծառայությունների սակագները». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել. «Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020-ի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021-ի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։
Արդյունքում, 2020-ի հունվարի 1-ից՝
- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
- Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
- տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
- կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ: Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում»:

Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
215:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
1914:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
12214:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
5913:06
Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
5911:30
«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
5511:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
7510:36
«Խողովակը նոր մահ պետք է բերեր, որ հիշեիք կամ իմանայի՞ք տեղը»․ Հակոբ Բադալյան
6710:24