«Հարցերը շատ են, պատասխաններ չկան». Ստյոպա Սաֆարյան
![]() 512 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ., 02:15 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արցախի նախկին ՄԻՊ, այժմ փաստաբան հարգելի Ռուբեն Մելիքյանը, որ նախաձեռնեց դատավոր Դավիթ Գրիգորյանին 101 փաստաբանների աջակցությունը, միացել է մեկ այլ հարգելի իրավաբան ընկերոջ՝ Արթուր Ղազինյանի հանցագործության մասին հաղորդմանը, որպեսզի քրգործ հարուցվի BBC-ի թղթակցի՝ մարտի 1-ի գործի քննված (ոչ թե այս պահին քննվող մասով) գործի հասանելիություն ապահովելու կապակցությամբ։ Իրավաբանների դատին եմ թողնում, թե որքանով են նախաքննության գաղտնիք համարվում արդեն իսկ քննված, դատարան ուղարկված գործի նյութերը, երբ նախաքննությունն ավարտված է, ու այնտեղ ոչինչ այլևս չի կարող նախաքննական գաղտնիք համարվել, հատկապես երբ դատարան ուղարկելն, ինքնին, արդեն գործը նաև հրապարակայնեցման հանձնել է նշանակում։ Բայց ինձ համար էականը հետևյալն է․ Ռուբեն Մելիքյանը փաստաբանական պաշտպանության ակցիա իրականացրեց մի դատավորի նկատմամբ, ով օրենքի բացահայտ խախտումով կասեցրեց մարտի 1-ի քննված գործի (որից և BBC-ի հայազգի թղթակիցը օգտվել է) դատաքննությունը, որտեղ պետք է հրապարակվեին թե՛ մեղադրական եզրակացությունը, թե՛ ցուցմունքները։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ հարգելի իրավաբանները դեմ են ընդհանրապես այդ գործի նյութերի երբևէ՝ դատարանում ու ԶԼՄ-ներում հրապարակմանը։ Կարծես թե այդպես է ստացվում․․․․ Եվ ինչո՞ւ է ամեն ինչ, ինչ արել կամ անում են, ուղղակի թե անուղղակի ուղղված է գործի նյութերի հրապարակայնացման դեմ․․․ Ինչո՞ւ հենց պահանջ չի ձևակերպվում արագացնել գործի դատաքննությունը, երբ այլևս ԶԼմ-ները չեն դառնա նյութերի հրապարակայնացնողը, այյլ հենց դատարանը, ու պարզ կդառնա՝ BBC-ի հրապարակածը համընկնո՞ւմ է գործի նյութերի ու դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցների հետ, թե՞ իսկապես միտումնավոր աղավաղում կա․․․ Հարցերը շատ են, պատասխաններ՝ չկան․․․»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
