«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». Նիկոլ Փաշինյան
![]() 375 Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 17:10 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել. «Բոլորդ գիտեք, թե յուրաքանչյուր հայի համար որքան կարևոր են օջախ և ընտանիք հասկացությունները: Դրանք հասկացություններ են, որոնք ձևակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունն ու ծագումը: Բայց, ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձևավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում հաճախ լեգիտիմացվել են բազմաթիվ արատավոր երևույթներ: Երբեմն կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունն ու անարդարությունները, ապօրինի գործունեության զանազան տեսակներ բացատրվել, լեգիտիմացնվել են ընտանիք պահելու, հացի փող աշխատելու, օջախին նյութական միջոցներ մատակարարելու հասկանալի անհրաժեշտությամբ: Օջախ ու ընտանիք հասկացությունները վերապրել են անգամ քաղաքական մուտացիաներ, զարգանալով կլանային և թայֆայական կառուցակարգերի տրամաբանությամբ: Արդյունքում ստացել ենք մի իրողություն, երբ կոռուպցիոն համակարգերի կողմից ընտանիքի շահը հակադրության մեջ է դրվել հանրության շահի հետ, երբ օջախը վերածվել է բարձր պարիսպներով հայրենիքից տարանջատված և հայրենիքի դեմ գործող տարածքի: Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանում ընտանիք և օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու ընտանիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն, սահմանադրությամբ ու օրենքներով հարաբերվող ժողովուրդ: Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ է հանրության արժանապատվության և հայրենիքի ազատության գաղափարների հետ: Սա է Նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարևորագույն օրակարգերից մեկը, և հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018-ի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդն իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ընտանիք: Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն է անընկճելի ու անպարտելի»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
