«Գոնե վինտիլները բացեք, թող Որոտանի ջուրն Ադրբեջանի փոխարեն Սևան գնա». Հրանտ Բագրատյան
![]() 431 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ., 23:05 ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես հայտնի է, մարզպետը հայտարարել էր, որ Որոտան-Արփա թունելով Սևան ջուր չի մտնում։ Հայրենակիցներ, պատկերացնում եք պատերազմի, «մութ ու ցուրտ տարիներին» 1 րոպե անգամ չի դադարեցվել Որոտան-Արփա, Սևան-Դիլիջան թունելների շինարարությունը, շահագործման են հանձնվել 3 կամուրջներ. Աշտարակ, Դավիթաշեն (սրանց շինարարությունը սկսվել էր դեռևս սովետական տարիներին), Մեղրի (նախագծել և կառուցել ենք 1 տարում), Սարսանգ-Ստեփանակերտ էլեկտրագիծը, համարյա ավատել ենք Իրանի հետ կապող էլեկտրագիծը, ատոմակայան, ռազմական գործարաններ, զորակայաններ և այլն։ Ներկայումս ոչ մի նման շինարարություն ՀՀ-ում չկա։ Կառուցվում է սոսկ ՍՍ-ի օրոք սկսված Հյուսիս-Հարավը։ Այն էլ այն տեղամասում որը առաջնահերթ չէ (պետք էր միջոցներն ուղղել Սյունիքի հատվածի վրա, ինչը «ժողովրդական» իշխանությունը չարեց)։ Հիմա, եղբայր, մարզպետ, թե նախարար գոնե վինտիլները բացեք, թող Որոտանի ջուրը Ադրբեջանի փոխարեն Սևան գնա»։ |

«Նպատակը՝ Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է»․ Հակոբ Բադալյան
252Երեկ, 13:48
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
603Երեկ, 12:12
«Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում»․ Տիգրան Դումիկյան
238Երեկ, 12:12
«Քաղաքացիներն ահազանգում են, որ էլեկտրաէներգիայի համար վճարել են կրկնակի, եռակի»․ Գառնիկ Դանիելյան
33920.02.2026, 16:48
«Երբ 8 տարում ոչ մի ենթակառուցվածք չի կառուցվում՝ դա կառավարման ցածր մակարդակի «արդյունքն» է»․ Վահրամ Մարտիրոսյան
26720.02.2026, 16:12
«Ռոսատոմ»-ը պատրաստ է Իրանից դուրս հանել ուրանը
71819.02.2026, 21:10
«Գեղեցիկ խոստումներ տալու ու խաբելու վարպետներ են»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
49918.02.2026, 10:54
«Լուրջ ռիսկեր եմ տեսնում». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
54017.02.2026, 16:24
