Դատարանը կարճել է Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի հայցն ընդդեմ ՄԱՄՈՒԼ․am-ի

05.08.2019թ․ ԴԴ Ե-160535/19 որոշմամբ, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա․Սուքոյան), կարճել է Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ ուրոլոգիայի (New-Med Clinic) կենտրոնի հայցն ընդդեմ MAMUL․am-ի։
Հիշեցնենք, որ խմբագրությունը վերոնշյալ ԲԿ-ի վերաբերյալ նյութեր էր հրապարակել, որոնցում քաղաքացիները բողոքներ էին ներկայացրել, թե կենտրոնում կատարվում են սխալ ախտորոշումներ և նշանակվել բուժում, վիրահատություն։ Միջադեպերից ամենաարտասովորն այն է, որ բժիշկներից մեկը չունի թվաբանական տարրական գիտելիքներ, չի տարբերում թվերից մեծն ու փոքրը, որի արդյունքում ախտորոշում է սեռավարակ և նշանակում բուժում այն դեպքում, երբ վարակն առկա չէ։
Քաղաքացիները դժգոհում էին նաև, որ որոշ բժիշկներ անպետք են համարում ցանկացած այլ ԲԿ-ների հետազոտության արդյունք, եթե, իհարկե, վերջինների հետ չունեն փոխադարձ համագործակցություն (միջնորդավճարային) և ստիպում են հետազոտվել միայն իրենց կամ «գործընկերների» մոտ։
Խմբագրություն ահազանգած որոշ քաղաքացիներ, անգամ, իրենց համարում էին Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնի «զոհ»։
Այս հարցերի շուրջ MAMUL.am-ը հարցումներ է ուղարկել գլխավոր բժշկ Հարություն Միքայելյանին, որը երկար ժամանակ խուսափում էր պարզաբանումներից, իսկ ավելի ուշ, աղմուկ-աղաղակով հայտարարում, թե նման բան «․․բացառվում է ․․․ որ դատի է տալու խմբագրությանը․․․» և այլն։
Փոխարենը, նույն կլինիկայի ֆին․ տնօրեն Աննա Պ-ն, պացիենտից տեղեկանալով բժշկուհու սխալի մասին, հաստատել է սխալը և առաջարկել հետազոտվել կլինիկայի այլ բժշկի մոտ: Նա նշել է, որ վերոնշյալ, ինչպես նաև այլ բժիշկների հետ կապված՝ իրենք ևս խնդիրներ ունեն և այդ մասով դժգոհություններ են ստացել նաև այլ քաղաքացիներից։
Բացի այդ, դատարան դիմելիս, նշված փաստը հաստատել է նաև Նյու-Մեդ-ի սեփականատեր, գլխավոր բժիշկ Հարություն Միքայելյանը, ով հայցադիմումում նշել է․ «․․․հայցվորն ընդունում է 05.12.2018-ին հրապարակված հոդվածում նշված տեղեկությունն այն մասին, որ կենտրոնի բժշկի (խմբ․ Մակսիմովա Լիաննա) կողմից թվաբանական սխալի պատճառով անալիզների վերաբերյալ կատարվել է սխալ հետևություն, համապատասխանում է իրականությանը․․․» և, որ «․․․ բժիշկ Ռաֆֆի Ջանեցյանի կողմից վիրահատության անհրաժեշտության մասին հետևություն արվել է ․․․»։
Հավելենք, որ նյութերի նախապատրաստման ընթացքում, ԲԿ-ի վերոնշյալ տնօրենները, որոշ բժիշկներ և հարցի հետ առնչություն չունեցող որոշ անձինք փորձել են խոչընդոտել խմբագրության աշխատանքներին և կանխել դրանց լուսաբանումը։ Դրանք դրսևորվել են սպառնալիքների, կեղծ մատնությունների և այլ ձևերով։
Հատկանշական է, որ սպառնալիքներն ավելի ակնհայտ են դարձել այն պահից սկսած, երբ խմբագրության տիրույթում են հայտնվել տեղեկություններ առ այն, որ ա) կենտրոնը չի պահպանում բժշկական գաղտնիքը, երրորդ անձանց է փոխանցում տեղեկություններ պացիենտների ախտորոշումների, բուժման և այլնի մասին և բ) կենտրոնը սոցփաթեթների պետպատվերի շրջանակներում ապահովագրական որոշ ընկերությունների հետ աշխատում է անկանխիկ վարձատրման ձևաչափով։
Այս պահին խմբագրությունն ուսումնասիրում է նշված փաստերը և առաջիկայում հանդես կգա նոր հրապարակումներով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե դուք օգտվել եք բժշկական այս կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ:
Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովված է:
Ստորև ներկայացնում ենք նշված ԲԿ-ին առնչվող բոլոր հրապարակումների ցանկը։
2. Նոր ահազանգեր՝ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնում կատարված սխալ ախտորոշումների մասին

ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
289Երեկ, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
208Երեկ, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
38624.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
86717.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
99114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
102213.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
111012.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
120610.09.2026, 13:18