«Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտնիքի արտահոսք». Արթուր Ղազինյան
![]() 456 Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 16:35 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտնիքի արտահոսք: Իմ կողմից հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացնելուց հետո, ինչպես և սպասվում էր, Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։ Նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստն այլևս անվիճելի է։ Երեկ հայկական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է նախաքննական գաղտնիք հանդիսացող գեներալ մայոր Սամվել Կարապետյանի հարցաքննության ամբողջ տեքստը, իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ՀՔԾ-ից արտահոսքի մասին հանրությանը իրազեկել էր դեռևս մասիսի 9-ին։ Դատախազության և ՀՔԾ գործողությունների տրամաբանությունն ու շարժառիթներն ինձ ամբողջությամբ պարզ են։ Վստահ եմ, որ նշված կառույցներում աշխատում են առավելապես պրոֆեսիոնալ, փորձառու և բանիմաց իրավաբաններ, որոնք չէին կարող անգործություն ցուցաբերել իրենց հեղինակությանն ու վարկանիշին մեծ հարված հասցնող խնդրի առնչությամբ։ Հետևաբար, ինձ ոչինչ չի մնում անել, քան ենթադրել, որ նախաքննության այս ծավալի արտահոսքը կրել է կազմակերպված և կոնկրետ թիրախային բնույթ, որը հրահանգավորված է եղել ՀՀ բարձրագույն իշխանության կողմից և իրագործվել է ՀՔԾ ղեկավարությանը կողմից՝ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի լուռ համաձայնությամբ։ Այստեղ մենք արդեն գործ ունենք ՀՀ Քր. օր-ի 299 հոդվածի՝ պետական դավաճանության հետ, ինչը պետք է դառնա ապագա իշխանությունների կողմից պարտադիր քննության ենթակա։ Ուստի, պետք է արձանագրել, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստը չընդունելու և քրեական գործ չհարուցելու որոշումը կրում է բացառապես քաղաքական բնույթ, հետևաբար հետագա գործընթացների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է առաջին հերթին ՀՀ քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ապա նաև ՀՔԾ ղեկավարի, քննչական խմբի ղեկավարի և անդամների, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի վրա։ Ռուբեն Մելիքյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդման մերժում ստանալուց հետո կհայտարարվի հետագա գործողությունների մասին»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
