Օգոստոսի 12-ը Երիտասարդների միջազգային օրն է
![]() 933 Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 08:45 ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնն առաջին անգամ նշվել է 2000-ի օգոստոսի 12-ին։ 1995-ի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունում է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը։ 1998-ի օգոստոսի 8-12-ին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը նույնպես, կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում, ի թիվս այլ մտքերի, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։ Երիտասարդների միջազգային օրվան նվիրված ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ (որոնցից են տարաբնույթ համերգները, ցուցահանդեսները, համաժողովները, սեմինարները, ֆլեշմոբերը և այլն)՝ որոշակի կարգախոսով: Տոնի նպատակը երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
