Քոչարյանի փաստաբանի աղմկահարույց հայտարարության արձագանքները
![]() 520 Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2019 թ., 19:05 Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Հանրային հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հնչեցրած «Արցախի Հանրապետության մի մաս [ազատագրված] տարածքները չեն կարող համարվել ապրիորի» հայտարարությունը քննարկումների թեմա է դարձել համացանցում: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում արձագանքել է. «Մարտի 1 գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ իրենց համոզմամբ՝ Արցախի ազատագրված տարածքները Արցախի Հանրապետության մաս ապրիորի չեն կարող համարվել, ուստի այդ տարածքից 2008թ․ փետրվար-մարտին Երևան բերված ուժերը չեն կարող լինել Արցախի Հանրապետության զինված ուժեր․․․ Քոչարյանի պաշտպանական թիմը, վստահաբար գլխավոր մեղադրյալի հանձնարարությամբ և գիտությամբ, վերջինիս կաշին փրկելու համար հարցականի տակ է դնում Արցախի սահմանադրությամբ ամրագրված Արցախի Հանրապետության անքակտելի մաս ազատագրված տարածքները»։ Պաշտոնական Ստեփանակերտը ևս արձագանքել է՝ Արցախի Սահմանադրության համաձայն, ազատագրված տարածքները համարվում են Արցախի անբաժան մաս: «Այդ տարածքները մենք ո՛չ օկուպացրել ենք, ո՛չ գրավել ենք՝ մենք տարածքներն ազատագրել ենք մեր տղաների արյունով... Ցանկացած հայրենասեր այդպես էլ մտածում է, որ վերադարձ անցյալին չի լինելու, ուզում է դա սահմանների առումով դիտարկեք, թե կարգավիճակի»,- «Ազատության» հետ զրույցում ընդգծել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Այսօր Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե նախօրեին տված հարցազրույցում չի կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքը: «Հաշվի առնելով, որ առանձին հարցադրումների կապակցությամբ կարևորվում է անձամբ պարոն Քոչարյանի, ոչ թե իմ մասնագիտական կարծիքը, հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպումների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ և կկիսվեմ արդեն իր կարծիքով»,- մասնավորապես գրել է նա: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
