«Դատախազության դավադրությունն ընդդեմ քաղբանտարկյալների». Պետրոս Մակեյան
![]() 423 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2019 թ., 22:35 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս շրջանառության մեջ դրվեց, որ դատախազությունը և ՀԱԿ-ը նախաձեռնում են գործընթաց՝ քաղաքական բանտարկյալներին արդարացնելու նպատակով։ Ապշելու բան է՝ նույն դատախազությունը՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, ստալինյան ոճով մարդկանց փակում էին, իսկ հիմա նախաձեռնում են «արդարացման» գործընթաց։ Նախ ես, որպես նախկին քաղբանտարկյալ, որևէ արդարացման խնդիր չեմ տեսնում, ավելին, մեր՝ քաղբանտարկյալներիս, մեծամասնության համար արդարացումը և փոխհատուցումն այն կլինի, որ այդ նույն դատախազները, քննիչները, դատավորները և գործընթացներին մասնակից ոստիկանները, բանդայի ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, կանգնեն արդարադատության առաջ և պատասխանատվության ենթարկվեն։ Ավելին՝ այստեղ նկատելի է դավադրություն, փորձեմ հիմնավորել՝ հեղափոխությունից հետո մեր իրավունքները վերականգնելու համար տարբեր հարցերով դիմել ենք դատախազություն, այդ թվում՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակի, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ապօրինության բոլոր մասնակիցները, նրանցից ստացանք սերժաբարո պատասխան։ Հիմա ստացվում է՝ դատախազությունը նախաձեռնում է իր դեմ քայլեր, որովհետև այդ գործընթացի արդյունքում դատախազությունում շատերը պետք է զրկվեն ազատությունից։ Տպավորություն է ձևավորվում, որ նրանց նպատակը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանով սպասվող դատավճիռները կանխել կամ ժամանակավորապես սառեցնելն է, մասնավորապես՝ դիմեն ՄԻԵԴ, քանի որ Հայաստանում սկսվել է այդ գործերով արդարացման գործընթաց, միջնորդեն՝ ժամանակավորապես սառեցնել, ինչը նաև հանցագործության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ դատախազության փրկությունն է, հնարավոր է ներկա իշխանությունների համար ևս ցանկալի տարբերակ է։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
