«Կանչել են Արթուր Դավթյանին ու հայտնել, որ մինչև սեպտեմբերի սկիզբ Սերժ Սարգսյանին էլ պիտի ձերբակալեն»․ Արթուր Դանիելյան
![]() 761 Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ., 15:30 «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցավ մեկ տարի ու երեք ամիս և դեբիլների ապստամբությունը հասնում է իր տրամաբանական հանգրվանին: Սպառելով քաղաքական բառիգության բոլոր ռեսուրսները՝ նրանք ստիպված են միջուկային դոզային ապավինել էն հույսով, որ իրենց «կլենտներին» մի քանի շաբաթ էլ կթմրեցնեն, սեպտեմբերը կսղցնեն կգնա, դե իսկ հետո կամ էշը կամ իշատերը... Ընդ որում, «նրանք» ասելով, ես ընդամենը չորս հոգու նկատի ունեմ՝ Նիկոլը Փաշինյան, Սասունը Խաչատրյան, Վահեն Գրիգորյան ու Տիգրան Եգորյանը (մի հարցրեք, չգիտեմ ինչու): Որոշումը կայացնելուց հետո կանչել են դատախազ Արթուրին Դավթյան ու հայտնել, որ մինչև սեպտեմբերի սկիզբ Սերժ Սարգսյանին էլ պիտի ձերբակալեն: Թեմաների մեջ չեն էլ խորանում: Էլի նույն Մարտի 1, սահմանադրական կարգ... ու դե Սիլվա: Հասկանու՞մ եք, երբ որ իրենք ասում են, որ ընդդիմությանը Սարգսյանն ու Քոչարյանն են պահում, իրենք հավատում են դրան: Իրենց իրոք թվում է, որ նրանց բանտում պահելով, ընդդիմության հարցը կլուծվի: Մինչդեռ իրականում հենց այդ մարդկանց բանտարկված լինելն է լինելու իրական հեղափոխության նախադրյալը: Սարգսյանին բանտարկելով՝ նրանք զրկվելու են նախկինների մութ գործերի վրա հղում անելու իրենց սիրելի զբաղմունքից: Ինչքան սաստկանան ճնշումները, էդքան կլեգիտիմացվի հակագրոհը: Մեծ առումով, ձերբակալվելով, Սարգսյանը բոլորիս ձեռքերը ազատում է կամ, ավելի խորհրդավոր լեզվով ասած, բոլորիս մեղքերը իր վրա է վերցնում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
