Արփինե Հովհաննիսյանի բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին
463 Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ., 20:05 ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (մաս երկրորդ): Հարգելի պարոն Փաշինյան, Հարգելի Նիկոլ, Չէի պատրաստվում այսքան վաղ գրել երկրորդ նամակը, սակայն ամեն անգամ Ձեր գործողությունների ընթացքը ստիպում է կրկին անդրադառնալ դրանց։ Չէի գրի Ձեզ, եթե, գոնե, չնչին համոզմունք ունենայի, որ Ձեր շրջապատում կան մարդիկ, որ ոչ թե գլխիկոր կատարում են ձեր ցանկացած քմահաճույք, ոչ թե սպառում են ձեր երբեմնի վարկանիշը, այլ, գոնե, երբեմն փորձում են ներկայացնել Ձեր որոշումների հնարավոր ռիսկերը։ Հարգելի Նիկոլ, Սինգապուրում, Դուք մեծ ոգևորությամբ խոսում էիք, որ Հայաստանը, գրեթե, վերածվել է երկրորդ սինգապուրյան հրաշքին։ Ուստի կարծում եմ՝ արժե վերհիշել այն սկզբունքները, որի վրա հիմնված էր սինգապուրյան հրաշքը։ Ուշադիր կարդացեք՝ եթե կարող ես իրագործել ինքդ, ոչ թե ուրիշների բացած գործարաններում նկարվելով ու ոչինչ չանելով։ • Հետևողականություն-եթե կանոնները արդեն հայտարարված են չի կարելի հընթացս գծել նոր կանոններ և շարժվել դրանցով Սա ուղղակի ուշադիր կարդացեք • Շիտակություն-Ուրիշներին բացատրիր այն ամենը, ինչ անում ես՝ նույնիսկ եթե դժվար է և տհաճություն է հարուցում: Ուշադիր կարդացեք՝ Բացատրեք հանգիստ ու հավասարակշռված՝ առանց մեղադրելու ու ստելու։ • Մերիտոկրատիա- Եթե ուզում ես հասնել հաջողության, աշխատանքի վերցրու լավագույններին: Ուշադիր կարդացեք՝ լավագույններին՝ իրենց գործում, բայց ոչ լավագույն քայլածներին, դագաղ դրածներին, հայհոյանքի սեռապաթոլոգիկը սիրողներին և այլն։ • Մասշտաբայնություն- Կենտրոնացիր ռազմավարական խարսխային ծրագրերի վրա: Փոքր հաղթանակները նույնպես հարկավոր են, սակայն շուտ են մոռացվում: Ուշադիր կարդացեք՝ Մասշտաբայնություն կա՞։ Իհարկե կա, օրինակ՝ • Ներգրավածություն- չի կարելի հասնել հաջողության, եթե ամբողջովին նվիրված չես քո գործին և պատրաստ չես զոհաբերել ամեն ինչ հանուն դրան։ Ուշադիր կարդացեք՝ գործին՝ ոչ թե վրեժին։ • Եզակիության ձգտում- Հասկացիր, թե որն է քո եզակի առավելությունը և օգտագործիր այն: Ուշադիր կարդացեք՝ • Մրցակցություն- Միայն սա է, որ թույլ է տալիս առաջ շարժվել ու բարելավել ցանկացած իրավիճակ: Սակայն միշտ հիշիր. չի՛ կարելի հաղթել ամեն գնով։ Ուշադիր կարդացեք՝ Թողեք հասարակությունը տաբուներ ունենա։ • Մարդկանց նկատմամբ հարգանք- Մարդը գլխավոր արժեքն է, հիմքերի հիմքը: Նույնիսկ եթե պատժում ես որևէ մեկի, պահպանիր նրա նկատմամբ հարգանքը։ Ուշադիր կարդացեք՝ հիշեք մաքսատան ծառայողին և ոչ միայն։ Այս մեկ տարվա ընթացքում դուք այնքան եք ստել, այնքան անհետևողական եք եղել ձեր հայտարարությունների, գործողությունների մեջ, որ կարճ ժամանակ անց կամ նույնիսկ հիմա ձեր աջակիցներին ասելու են՝ բա՞ Նիկոլի ժամանակ ինչու չէիք խոսում։ Դուք շիտակ չեք ձեր թիմակիցների հետ՝ շատ հաճախ նրանց դնելով հիմար վիճակի մեջ՝ստիպելով պաշտպանել այն, ինչին այդքան տարի իրենք դեմ են եղել ՝ԵԱՏՄ, Ամուլսար կուտակային կենսաթոշակային և այլն։ Դուք նույնիսկ դեմոնիզացնում եք Արցախի հերոսներին, անգամ եթե սեփական թիմակիցներդ պնդում են, որ նման քայլը սխալ է։ Բայց դա դասական է շատ. սովորաբար, ամենաշատն ատում են այն ինչ չեն հասկանում, ինչին մասնակից չեն եղել։ Ուստի, որքան ուժգին է ձայնը, թե Արցախը Հայաստան է ու վերջ, այնքան երկար պետք է մտածել, իսկ Արցախ ասելով ինչ եք կոնկրետ դուք հասկանում։ Պարոն Փաշինյան Պարոն Փաշինյան, |
«Ամոթ նրանց, ովքեր նման խուզարկումների որոշումներ են կայացնում»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
3815:24«Իսկ այլ երկրում Արցախի վտարանդի կառավարություն կարո՞ղ է գոյություն ունենալ»․ Տիգրան Պետրոսյան
6515:00Տաջիկստանում Crocus-ի գործով 9 մարդ է ձերբակալվել
7914:48«Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան
5414:36«Նիկոլի օրոք հանրության կողմից չկա պայքար»․ Նաիրի Հոխիկյան
5214:00«Հենց նոր ավարտեցին տանս խուզարկությունը»․ Արա Պապյան
10111:36«Հիմա էլ Փաշինյանն է ընկել իմ հետևից»․ Վոլոդյա Ավետիսյան (տեսանյութ)
11110:30Խուզարկում են Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
10309:36