Ի՞նչ է կատարվել Չինարիի ուղղությամբ
![]() 697 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 16:15 Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք այդ հատվածում դիրքային փոփոխությունները. տեղեկացնում է ՌԱԶՄ.info կայքը: Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժիներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները: Դրա մասին է վկայում արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը: Ստորև ներկայացված լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք: Պատկերները «առաջ և հետո» տարբերակով կարող եք դիտել այստեղ: Դիրքային բարելավումները թեև չեն վերացնում Չինարի գյուղն ադրբեջանական գնդակոծությունների վտանգից, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում, սակայն բարձրացնում են գյուղը կրակի տակ պահող ադրբեջանական առաջապահ այդ դիրքերը խոցելու ու ճնշելու մեր հնարավորությունները: ![]() ![]() |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35


