«Վերջին քսան տարում Արցախում ընտրական գործընթացը տեղի է ունենում խայտառակ խախտումներով». Հայկ Խանումյան
![]() 338 Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 04:05 Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հասկանում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությունները ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը քննադատողներին: Գոնե, վերջին քսան տարում Արցախում ընտրական գործընթացը տեղի է ունենում խայտառակ ընտրախախտումներով, որի ընթացքում օգտագործվում է ընտրակաշառք, վարչական ռեսուրս, ուժային կառույցների կողմից ճնշում, քրեական և վարչական գործերի կարում, ուղղակի բաց քվեարկություն կամ քվեաթերթիկների լցոնում, բազմաթիվ այլ արատավոր երևույթներ: Դիտորդությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ընտրախատումների քանակը, մասնավորապես, քվեարկության ժամանակ կատարվող ընտրախախտումների քանակը: Արցախում արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման մեջ պետք է շահագրգռված լինենք բոլորս, այդ թվում ՀՀ իշխանությունների նկատմամբ թշնամաբար տրամադրվածները, քանզի արդար ընտրությունները հասարակության մեջ արդարության մթնոլորտ ստեղծելու առաջին քայլն է, ինչն էլ անվտանգության ամենամեծ բաղադրիչներից է»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
