Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ Ամուլսարի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել
![]() 386 Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 15:40 Հասարակական և քաղաքական մի խումբ գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ամուլսարի վերաբերյալ. «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։ Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։ Ժամանակին իշխանությունները նման «հեղինակավոր մասնագետների» հիմնավորմամբ Սևանի մակարդակն աղետալի չափերով իջեցրին, այսօր էլ ռեալ վտանգ են ստեղծում Հայաստանի բնության ու մարդկանց համատարած ու զանգվածային թունավորման համար: Կրկին դիմելով Ամուլսարի համար պայքարող ուժերին ու գործիչներին՝ հատուկ կարևորում ենք այս հարցի շուրջ ջանքերի մեկտեղումն ու համակարգումը։ Տեղեկացնում ենք նաև, որ այդ նպատակով խորհրդակցություններին մասնակցելու համար առաջիկայում հրավերներ ենք ուղարկելու նրանց։ Վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չենք տալու։ Չի՛ ստացվելու: Սևանը չի՛ թունավորվելու, Մե՛նք ենք տերը մեր երկրի»։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան Վարուժան Պարսամի Ավետիսյան, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն ՀՀ ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյան «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյան Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
