«Եթե Արցախը կործանվի, ապա միայն՝ քաղաքական խաղերի պատճառով». 1992-ի այս օրը զոհվել է ազատամարտիկ Բեկորը

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի համար։
Բեկորը ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Աշոտ Ղուլյանն աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարինտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին: Հատկապես աչքի է ընկել 1992 թվականին Շուշիի ազատագրման ժամանակ: Նրա վաշտն առաջինն է մտել Շուշի: Մարտական անունն Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղաներից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել» (11 անգամ վիրավորվել է), անվանել են Բեկոր (Ասկոլկա)։ Մարտերի միջև դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Արցախը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»: Ամուսնացել է 1985 թվականին, ունեցել երեք որդի։

7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները (տեսանյութ)
3215:12
«Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն ձեռք բերել մի պետության հետ, որտեղ էթնիկ հային մասնատելը համարվում է «նորմալ»». Տաթևիկ Հայրապետյան
3414:54
«Կարևոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը». Հակոբ Բադալյան
4614:00
«Սա իմ Հայաստանն է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6013:36
«Ինձ համար շատ կարևոր, հոգևոր ընկալումով, ապրումով ժամ և օր է այսօր». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4913:06
ԱՄԷ-ն արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը
7312:45
Բագրատ Սրբազանը Մայր Տաճարում պատարագի է մասնակցում (տեսանյութ)
5112:06
«21-րդ դարն է, սակայն նորից գյուղացու ապրուստը երկնքի ծերից է կախված». Ոսկան Սարգսյան
7012:00