«Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում». Զոհրաբ Մնացականյան
![]() 470 Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ., 09:50 ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները. «Այս սկզբունքները կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը: Առաջին սկզբունքը ինքնիշխանությունն է: Այս սկզբունքի առանցքը հայասատանակենտրոնությունն է՝ առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, քաղաքացիների պաշտպանությունը»: Երկրորդ սկզբունքն, ըստ նախարար Մնացականյանի, համահայկականությունն է. «Սա և՛ սկզբունք է, և՛ միջոց: Այս սկզբունքն արտացոլում է ոչ միայն Հայաստանին՝ որպես հայության կենտրոն, այլև հայկական դիվանագիտության կողմից ՀՀ-ն, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Մնացականյանը: Երրորդ սկզբունքն էլ փոխգործակցությունն է. «Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ: Հայաստանն աշխատելու է տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցելու է բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկերների հետ»,- ասել է արտաքին գործերի նախարարը: Նա նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության և միջազգային համագործակցության ոլորտում՝ նպաստելով գլոբալ հիմնախնդիրների լուծմանը և սերտ համագործակցելով բոլոր գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ հնարավոր բոլոր ձևաչափերով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
