Ձերբակալման որոշումը կբողոքարկվի. Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են տվել
![]() 416 Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ., 22:50 Ինչպես արդեն հայտնել ենք, ժամեր առաջ ձերբակալվել է ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն՝ իր եղբորորդու հետ: Քիչ առաջ կայացավ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների հրատապ ճեպազրույցը լրագրողների հետ: Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Ծաղկաձորում գտնվող առանձնատանը խուզարկումներ են կատարվել, որոնց արդյունքում ոչ մի էական փաստաթուղթ կամ գումար չեն գտել: «Ընդամենը օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են, ընդհանուր այդքանը»,- նշել է նա: Պաշտպանը նաև նշեց, որ գործարար Համլետ Ամիրխանյանի սնանկացման հետ ներկայացված մեղադրանքը կապ չունի: Կասկածանքը վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ում կատարված գործողություններին: Ըստ մեղադրանքի՝ ինչ-որ աշխատակիցներ գործի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել: Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել ձերբակալման որոշումը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
