Ինտրիգային ֆորում՝ Ամուլսարի ֆոնին. ինչ է պատրաստվում անել վարչապետը Լեհաստանում. «Ժամանակ»
![]() 260 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 09:20 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Լեհաստանում տեղի ունենալիք ամենամյա տնտեսական ֆորումին, որը կանցկացվի 29-րդ անգամ: Ֆորումի պաշտոնական կայքը հայտնել է, որ Փաշինյանը կլինի ամենասպասված հյուրերից մեկը: Լեհաստանի տնտեսական ֆորումը ընթացիկ տարում հերթականն է, որին կմասնակցի Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դավոսի համաշխարհային հավաքին, մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, այժմ նա լինելու է Լեհաստանի միջազգային տնտեսական ֆորումի հյուրը: Կասկած չկա, որ Հայաստանի վարչապետը ֆորումի մասնակիցներին է ներկայացնելու Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր համակողմանի նշանակալիությամբ՝ փորձելով այդ հանգամանքը դիտարկել Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից, դրա քաղաքակրթական-արժեհամակարգային համատեքստով: Ի՞նչ կոնկրետ տնտեսական էֆեկտ են ունենում այդ շնորհանդեսները, որ Հայաստանի թավշյա հեղափոխության համար անում է վարչապետը միջազգային համաժողովային հարթակներում՝ բավականին բարդ է չափելը: Ինքնին հասկանալի է, որ անմիջական տնտեսական էֆեկտի, արդյունքի տեսանկյունից չափումը մխիթարական լինել չի կարող: Մյուս կողմից՝ հնարավոր էլ չէ պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո լինելու է ներդրումների առատ հոսք՝ ինչպիսին էլ լինի ելույթը, և թերևս ով էլ ունենա այդ ելույթը: Բանն այն է, որ տնտեսական գործընթացները, որպես կանոն, ժամանակատար գործընթացներ են, առավել ևս ներկայիս համաշխարհային ռիսկայնության բարձր մթնոլորտում՝ ուժային կենտրոնների միջև առևտրային պատերազմների թեժ փուլում: Այստեղ, իհարկե, կապիտալին հետաքրքրելու համար պահանջվում են ոչ միայն ելույթ-շնորհանդեսներ՝ դրանք, իհարկե, ունեն իրենց որոշակի տեղն ու դերը, այլ նաև տնտեսաքաղաքական և ընդհուպ՝ ռազմաքաղաքական համալիր ջանք, ինչն ինքնին արդեն իսկ ժամանակատար գործընթաց է: Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո այդ ուղու վրա է, դա ակնառու է: Հայաստանում փոփոխությունը բերել է արտաքին քաղաքական որոշակի շեշտադրումների փոփոխության, որոնք իրենց մեջ պարունակում են բավականին խորքային, ընդհուպ՝ ռազմաքաղաքական վերափոխումների ներուժ և դրա հանդեպ միջազգային հետաքրքրություն, ընդ որում՝ տարբեր ուժային կենտրոններից: Այստեղ, սակայն, հատկանշականն այն է, որ Լեհաստանի ֆորումին Նիկոլ Փաշինյանը մեկնում է առանձնահատուկ հարցի ֆոնային ուղեկցությամբ՝ Ամուլսար: Այստեղ պատկերը հակասական է: Լեհաստանի տնտեսական ֆորումն անցկացվում է Եվրոպայում հեղինակավոր առողջարանային քաղաքներից մեկում: Այդ տեսանկյունից թվում է, թե Ջերմուկի համար Ամուլսարի դեմ պայքարը պետք է «թրենդային» լինի: Մյուս կողմից, սակայն, ֆորումի անցկացման վայրն ինքնին դեռևս չի կանխորոշում ֆորումի բովանդակություն և, այսպես ասած, տրամադրություն: Խոսքը բիզնեսի մասին է, իսկ բիզնեսում գերակա է մի հարց՝ ներդրումների պաշտպանության և սեփականության անձեռնմխելիության խնդիրը: Մնացյալ հարցերն այդ իմաստով ածանցյալ են: Եվ այստեղ, ահա, Ամուլսարի ֆոնին Հայաստանի վարչապետի մասնակցությունը Լեհաստանի տնտեսական ֆորումին դառնում է իրապես ինտրիգային»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
