«Զարհուրելի սիրողական մակարդակի հայտարարություն էր». Արմեն Աշոտյանը՝ վարչապետի երեկվա ելույթի մասին
![]() 481 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 11:10 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ: «Լսեցի և հերթական անգամ ապրեցի խորը հիասթափություն: Այս մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական և ոչ մի ոլորտում իշխանափոխությունը Հայաստանում չբերեց բեկումնային դրական զարգացումներ»,- ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Աշոտյանը: Անդրադառնալով վարչապետի այն խոսքին, որ ժողովրդավարությունը պետք է լինի Հայաստանի այցեքարտը, Արմեն Աշոտյանն ասաց. «Զարհուրելի սիրողական մակարդակի հայտարարություն է, որովհետև խնդիրն անգամ այն չէ, որ կարելի է երկար վիճել, խոսել և ապաուցել, որ ՀՀ-ում այսօր չկա ժողովրդավարություն: Քանի՞ հաջողակ երկրի օրինակ գիտեք, որոնք իրենց արտաքին քաղաքականությունը կարողացել են կառուցել ժողովրդավարության ուսմունքի շուրջ»: Աշոտյանը որպես օրինակ բերեց Ուկրաինայի և Վրաստանի փորձը՝ մատնանշելով, որ վերջինները հետևելով այդ սկզբունքին, կորցրին մի շարք տարածքներ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
