«Քաղաքական ակտուալությունը պահպանելու համար նրանց մշտապես հանցավոր ռեժիմ է պետք». Տիգրան Գրիգորյան
![]() 454 Ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ., 09:00 Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն ուժերը կամ անհատները, որոնք, Նիկոլին քննադատելիս, օգտագործում են Սերժի ժամանակների հայհոյախառն հռետորաբանությունն ու ընդդիմադիր կլիշեները, ի ցույց են դնում միայն իրենց քաղաքական սնանկությունը։ Քաղաքական ակտուալությունը պահպանելու համար նրանց մշտապես հանցավոր ռեժիմ է պետք, որովհետև այդպիսի իրականության մեջ քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ։ Կարելի է լինել տգետ, բայց խիզախ հեղափոխական՝ վայելելով քոմենթահայության սերն ու աջակցությունը։ Մինչև հեղափոխությունն այդպիսի պահելաձևն օրինաչափ ու արդարացված էր, քանի որ իշխանությունն ուզուրպացված էր։ Բայց հիմա, երբ իշխող ուժը հաղթել է Հայաստանի նորագույն պստմության ամենաազատ ու ամենաթափանցիկ ընտրություններում, այս տիպի «քննադատությունը» կործանարար է հենց այդ ուժերի համար։ Ազատ ընտրությունների ինստիտուտի գոյության պայմաններում քաղաքական դիսկուրսի ռադիկալիզացիայի փորձն էլ ավելի է մարգինալիզացնելու այդ ուժերին և աստիճանաբար դուրս է մղելու նրանց քաղաքական ասպարեզից։ Նոր պայմաններում հաջողության են հասնելու այն ուժերը, որոնք պաթոսային պոպուլիզմի փոխարեն կկարողանան բովանդակային ու իրատեսական այլընտրանք ներկայացնել հասարակությանը և հաղթել ընտրություններում։ Հանցավոր ռեժիմի դեմ պայքարող քրոնիկ հեղափոխականների դարն անցել է»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
