«Ադրբեջանն ուղղում է ապրիլյան պատերազմին թույլ տված սխալները». Կարեն Հովհաննիսյան
![]() 320 Ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ., 07:25 Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն ուղղում է ապրիլյան պատերազմին թույլ տված իր սխալները: 2016-ի ապրիլյան պատերազմի հաջորդած տարիներին Ադրբեջանը կտրուկ փոխեց իր ռազմական քաղաքականությունը: Եթե նախկինում նա շեշտը դնում էր բացառապես զինտեխնիկա և զինամթերք ձեռք բերելու վրա, ապա այժմ նա վարում է, կարելի է ասել, ընդլայնված ռազմական քաղաքականություն: Նախ՝ նա ռազմական համագործակցության շրջանակներում արդեն բազմաթիվ համատեղ զորավարժություններ է անցնկացրել և անցկացնում Վրաստանի հետ, ում հետ նույնպես ունի որոշակի սահմանային լարվածություն: Այսպիսով, Ադրբեջանը փորձ է անում սերտ ռազմական համագործակցության մեջ մտնել Վրաստանի հետ, որպեսզի անհրաժեշտության պահին պարզապես իր գործողություններով Վրաստանը չխանգարի Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմին Ադրբեջանն իսկապես գործի դրեց, գրեթե, իր ողջ զինանոցը, սակայն մեկ հարցում նա տանուլ տվեց: Չունեին բավարար աստիճանի վրա գնտվող բարոյահոգեբանական վիճակ: Այսօր բազմաթիվ ռազմահայրենասիարական ճամբարումների, միջոցառումների միջոցով փորձում են կոմպեսացնել նաև այդ բացը: Եթե ուշադիր ուսումնասիրելու լինենք, ապա կնկատենք, որ շեշտը դնում են ավելի տաքարյուն տարիքային խմբի վրա՝ 15-25 տարեկան: Հետաքրքիր է նաև արդեն այս տարվա մեջ երրորդ անգամ անցկացվող մի ուսումնական վարժանքի բնույթը, որը նախկինում երբեք չի եղել: Ադրբեջանը նախ ռազմական ուժերի, այնուհետև ռազմական ճամբարների համար անցկացրել է գիշերային պայմաններում, անտառային և լեռնային պայմաններում, եղանակային ոչ բարենպաստ պայմաններում կողմնորոշվելու և նպատակակետին հասնելու ուսումնական վարժանքներ, իսկ մի քանի օր առաջ նաև մրցութային միջոցառում: Որպես կանոն՝ այդ վարժանքն անցնում են հատուկ նշանակության ջոկատների անդամները»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
