Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Դատի օրը հետաձգվում է, քոչարյանականների պլանները խախտվում են». Ստյոպա Սաֆարյան

«Դատի օրը հետաձգվում է, քոչարյանականների պլանները խախտվում են». Ստյոպա Սաֆարյան
322
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2019 թ., 22:20

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Ամուլսարի խնդիրը թամբած քոչարյանականների պլանները գաղտնազերծող այս հոդվածով ուշադրություն հրավիրեցի ՍԴ-ում գաղտագողի նշանակված դատին, որին ընդառաջ Քոչարյանի պաշտպանական թիմի ծանր հրետանու ասուլիսն էր նշանակված։ Մինչ Հրայր Թովմասյանը պետք է ճանապարհ բացեր մարտի 1-ով Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու ու գործը կարճելու համար, փաստաբանի «հնչեղ» ասուլիսը պետք է հանրային կարծիքը նախապատրաստեր։

2. Մինչ այդ ֆեյսբուքում չընդհատվող կերպով գովազդի տակ էր Քոչարյանի էջը՝ ընդհուպ Արցախում երիտասարդների համար «Հաղթանակածի» կազմակերպած ճամբարն ու դրա գովազդը։

3. Հոդվածիցս հետո ակտիվ հանրության մի հատված սկսում է ուշադրություն դարձնել ՍԴ-ում քննվելիք գործի վրա։ Օգոստոսի 29-ին ժամը 9:30-ին բողոքի ակցիա է կազմակերպվում ՍԴ դիմաց։

3. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, մամուլի կցկտուր տեղեկություններով սխտորիչ նամակ է ուղարկում ՍԴ մյուս անդամներին՝ իրավական տեսանկյունից հարցականի ու կասկածի տակ դնելով նրանց մասնակցությունն այդ գործին։

4. ՍԴ-ում Հրայր Թովմասյանը կորցնում է իրավիճակի վերահսկողությունը։ Դատի օրը հետաձգվում է։ Քոչարյանականների պլանները խախտվում են։ Պլանավորած գործողությունների ղթայից կայանում է միայն Ալումյանի ասուլիսը՝ արժանանալով հանրության բուռն և անլուրջ վերաբերմունքին։ Զուգահեռ Սեդա Սաֆարյանն է Հանրայինով հակադարձում ու հերքում Քոչարյանի պաշտպանների լիրիկան ու բաժակաճառը։

5. Ձախողումից հետո Քոչարյանի պաշտպանական տարբեր կրուժոկներ՝ հեղափոխականներից մինչև ընդատակյա պաշտպաններ ու փաստաբաններ զայրույթը չեն թաքցնում ու թափում են իմ վրա։

6. Ամուլսարի թեման կորցնում է նախկին էներգետիկան ու Քոչարյանի բացահայտ ու ծպտված աջակից խմբակները Փաշինյանի դեմ բողոքի ալիք բռնել այլևս չեն կարողանում...

7. Նյուզ.ամ-ը քրքրում է վերջին ամիսների ստատուսներս, դրանցից մեկով դատարան հայց ներկայացնում, չիմանալով, որ իմ կյանքում շատ ավելի բարդ գործեր եմ հաղթդլ, ու այդ անմեղություն ստատուսս կայֆի տոնածառ է դառնալու իրենց ու ազգի համար։

Սավպադենիե՞։ Նե դումայու...

Մեկ ա՝ կրիլ տենք»։