«Իրանական աղբյուրները հերքում են արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունը». Վարդան Ոսկանյան
![]() 238 Շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ., 08:45 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանական աղբյուրները՝ ի դեմս երկրի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի, հերքում են արևմտյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունն, ըստ որի՝ օգոստոսի 29-ին Սեմնան նահանգում գտնվող տիեզերակայանից տեղի է ունեցել հեռահաղորդակցության իրանական «Նահիդ 1» («Անահիտ 1») արբանյակը երկրագնդի ուղեծիր դուրս բերող «Սիմորղ» («Սինամ հավք») հրթիռի արձակման իբր անհաջող փորձ և պայթյուն։ ٌՈւշագրավ է, որ մեր հարավային հարևանը, չնայած խստագույն տնտեսական պատժամիջոցներին, բավականին հաջող զարգացնում է սեփական լայնածավալ տիեզերական ծրագիր, որի գիտական և տեխնոլոգիական ապահովումն ամբողջությամբ տեղական է։ Այս առումով Մերձավոր Արևելքում Իրանն առաջատարների շարքում է, եթե ոչ ամենաառաջատարը»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
