«Նման քաղաքականությունը տնտեսական, անվտանգային բազմաթիվ խնդիրներ է առաջացնում». Հայկ Խանումյան
![]() 526 Շաբաթ, 31 օգոստոսի, 2019 թ., 20:05 Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դահրավ գյուղը Ստեփանակերտից հեռու է 19 կմ, Արցախի հյուսիս-հարավ մայրուղուց 2-3 կմ: Դպրոցում սովորում է 8 աշակերտ, նրանց դասավանդում են 14 ուսուցիչ: Ստեփանակերտում գերբնակեցում է, սեփական տների նկուղներն անգամ դառնում են վարձով բնակարան: Կառավարությունը բանակի և բյուջեի բնակարանաշինության գումարների զգալի մասն ուղղում է Ստեփանակերտին: Նման քաղաքականությունը տնտեսական, անվտանգային բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Ակնհայտ է, որ Արցախում հիմնական որոշում ընդունողները ոչ կոմպետենտ են: Երևանը 2,9 միլիարդ լրացուցիչ գումար է տվել թոշակի անցած սպաների բնակարանային հարցի լուծման համար: Այդ գումարները պետք է ծախսվեն Դահրավում և Դահրավի նման գյուղերում բնակարանների կառուցման համար: Պետությունը պետք է հոգա մինչև գյուղ տանող ճանապարհների ասֆալտապատումը: Դահրավի դպրոցը պետք է կրկին հարյուրավոր աշակերտներ ունենա, տրանսպորտն աշխատի ոչ թե շաբաթը երկու անգամ, այլ օրը 4-5 անգամ, բնակչության տեղաբաշխումն էլ մի քիչ դիվերսիֆիկացվի: Դահրավի փոխարեն կարող եք հասկանալ Դաշուշեն, Շոշ, Սարուշեն, Խնածախ, Հովսեփավան, Իվանյան, Լուսաձոր, Աստղաշեն, Խանցք, Պատարա և ստեփանակերտամերձ այլ փոքրիկ գյուղեր»: / |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
