«Արցախի հանրային հեռուստատեսությունը արցախցի ընտրողների իրազեկման համար գումար է պահանջում». Դ. Իոաննիսյան
![]() 555 Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ., 19:40 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրազեկ քաղաքացիների միավորումը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ընտրողներին իրազեկող տեսանյութեր է պատրաստում, որոնք տարածվում են սոցցաներով և հեռարձակվում հեռուստատեսություններով: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, օրինակ, երբեք որևիցե լումա չի խնդրել այդ տեսահոլովակները հեռարձակելու համար: Բազմաթիվ մասնավոր հեռուստատեսություններ ևս անվճար հեռարձակել են այս տեսանյութերը: Բայց Արցախի հանրային հեռուստատեսությունը, որն ինքը պետք է շահագրգռված լիներ այսօրինակ տեսանյութերի տարածման մեջ, գումար է պահանջում այս տեսանյութերի հեռարձակման համար: Իրավիճակը ավելի զավեշտալի է դարձնում այն, որ Արցախի հանրային հեռուստատեսությունը արցախցի ընտրողների իրազեկման համար գումար է պահանջում Հայաստանի Հանրապետության բյուջեից ֆինանսավորվող ծրագրից: Հույս ունեի, որ Արցախի հանրային հեռուստատեսությունում կհասկանան իրենց մոտեցման անհեթհեթությունը Արցախում ընտրողների իրազեկման համար զրո լումա պահանջող գործողության համար Հայաստանի հարկատուների հաշվիր իրականացվող ծրագրից գումար պահանջելուց առաջ: Բայց բանակցություններն ավարտվեցին ապարդյուն։ Թող ներեն մեզ հայաստանյան հարկատուները, բայց մենք կվճարենք այդ մի քանի հարյուր հազար դրամը (և ավելի քիչ գումար կխնայենք բյուջե վերադարձնելու համար)։ Չգիտեմ, դա ծիծաղելու է, թե լացելու, բայց ստացվում է, որ մեզ համար Արցախի քաղաքացիների իրազեկվածությունը, ավելի կարևոր է, քան Արցախի հանրային հեռուստատեսության համար»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
