Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իմ քայլի» պատգամավորի

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի։ Այդ մասին տեղեկանում ենք DATALEX տեղեկատվական կայքից:
Հայցվոր Արմեն Գևորգյանը պահանջում է դատարանից արձանագրել իր անմեղության կանխավարկածի խախտումը, պարտավորեցնել պատասխանողին՝ հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Ջուլհակյանն ու Շուշանյանը մամուլի ասուլիս են տվել՝ ՄԻԵԴ որոշման վերաբերյալ, որով ՀՀ-ն պարտավորվում է սեփականությունից զրկված Յուրի Վարդանյանին 1 մլն 600 հազար եվրո վճարել: Ջուլհակյանը նշել էր, որ ամեն ինչը իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո: Շուշանյանն էլ նշել էր, որ Կենտրոնի բնակիչների սեփականության իրավունքի զանգվածային խախտումների գործընթացին ներգրաված է եղել այն ժամանակվա պետության բարձրագույն իշխանությունը, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը:

«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
3621:54
Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը
5820:54
«Հանրության և իմ ակնկալիքն է՝ տեսնել ձեր հստակ դիրքորոշումը». Սամվել Աշոտյան
6220:48
«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
7019:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
6319:42
«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
7517:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
7217:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
7616:36