«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան

Արվեստագետ Վահան Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ վերջին գրառումը բավական մեծ աղմուկ բարձրացրեց։ Կարծում եմ՝ արդար կլինի մի փոքր ավելի հստակ բացատրել իմ դիրքորոշումը։
Հեռավոր 2006 թվականին հարգելի Հայկ Ստեփանի Փայասլյանը՝ մարդ, որին ես ամբողջ կյանքում անսահման հարգելու եմ, ցույց տվեց, թե ինչ պետք է անի իսկական ամբիոնի ղեկավարը՝ ռիսկի դիմի։
Նա ռիսկի դիմեց ու ինձ աշխատանքի ընդունեց։ Պարզապես այն պատճառով, որ ինձ համար միևնույն չէր։
Մեր ամբիոնի բոլորի ընդհանուր ջանքերով մենք երբեմնի անտեսված ու ոչ այնքան հասկանալի ուղղությունը հասցրինք ակադեմիայի ամենապահանջված և եկամտաբեր բաժիններից մեկի մակարդակին։ Ամենաբարձր մրցույթներով, եվրոպական ծրագրերին ոչնչով չզիջող կրթական ծրագրով և ուսանողներով, որոնք հաճույքով էին գալիս դասերի։
Արդյունքը՝ մեր շրջանավարտներից շատերն այսօր արդեն արտ տնօրեններ են, առաջատար դիզայներներ և աշխատում են աշխարհի տարբեր երկրներում։
Բայց այդ բոլոր ձեռքբերումները, այդ ամբողջ հպարտությունը մի կողմ են գնում այն պահին, երբ բանկում չես կարողանում վարկ ստանալ, որովհետև պարզվում է՝ քո աշխատավարձը պարզապես ցածր չէ։ Այն նույնիսկ վարկավորման համար անհրաժեշտ նվազագույն մակարդակից ցածր է։
Ու այդ պահին կանգ ես առնում ու ինքդ քեզ հարցնում՝ իսկ սա ի՞նչ է, գրողը տանի։
Երբ մտածում եք, թե ինչու մեր երկրում կրթության մակարդակն այսքան ամոթալի է, պետք է նայել նաև դասախոսների ամոթալի աշխատավարձերին։
Այո, դասախոսները սովորաբար այն մարդիկ չեն, որոնք մեծ աշխատավարձերի հետևից են ընկնում։ Նրանց ուրիշ բաներ են հետաքրքրում։ Բայց հենց դրա համար էլ նրանց աշխատավարձերի մասին պետք է մտածի բարձր ղեկավարությունը։
Դասախոսը հաճախ աշխատավարձի մասին մտածելու ժամանակ էլ չունի։ Ոչ այն պատճառով, որ նա չի ուզում լավ ուտել, չի սիրում գեղեցիկ մեքենաներ կամ ժամացույցներ։ Պարզապես նրա առաջնահերթություններն ուրիշ են։
Բայց դա չի նշանակում, որ կարելի է նրան քամել մինչև վերջին կոպեկը։
Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը։
ՉԻ ԿԱՐԵԼԻ, որ դասախոսը երկու անգամ ավելի քիչ աշխատավարձ ստանա, քան հավաքարարը։
Եվ մի ասեք ինձ դասաժամերի քանակի, դրույքի և մնացածի մասին։ Նույնիսկ եթե դասախոսը համալսարան է գալիս շաբաթական ընդամենը մեկ ժամով։
Եթե նա դասավանդում է՝ վերջ։ Նա պետք է արժանապատիվ վարձատրվի։
Պարզապես այն փաստի համար, որ նա կրթում է ձեր երեխաներին և պատրաստում է վաղվա մասնագետներին։ Վերջ։
«Մանկավարժ» «դասախոս» բառը պետք է հարգված ու արժանապատիվ հնչի։
Որովհետև եթե մենք թարգենք մեր գարծը, հինգ տարի հետո ձեր պետությունը մութ անկյուններում մասնագետներ է փնտրելու։
Թեև արդեն փնտրում է։
Արտերկրից մասնագետներ ներգրավելու ծրագրերը հենց դրա մասին են ասում։
Հասցրել եք այս կետին։
Կհարցնեք՝ իսկ որտեղի՞ց գտնել բարձր աշխատավարձերի համար անհրաժեշտ գումարը։
Կպատասխանեմ՝ ինձ դա չի հետաքրքրում։ Դա իմ խնդիրը չէ։ Ես ունեմ պարտավորություն՝ լավ կրթություն տալ։
Եվ այդ պարտավորությունը ես իրականում նույնիսկ ձեր հանդեպ չեմ ստանձնում։ Ես այն ստանձնում եմ իմ ուսանողների հանդեպ։
Իսկ ձեր պարտականությունն է՝ ինձ չվիրավորել ողորմության չափի աշխատավարձով»։

«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
4419:00
«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
45730.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
49130.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
54130.09.2026, 00:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
54129.09.2026, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
44728.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
81224.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
86723.09.2026, 16:12