Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում

Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից վնասվածք ստացած Անի Ավետիսյանի առողջական վիճակը բարդ է, նրան դեռ 3 ծանր վիրահատություն է սպասվում, բժիշկները ոտքը փրկելու խնդիր ունեն։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում ասել է Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Երեկ 2 բուռ ոսկորի փշրանքներ են հանել, ասկոլկաների հետ, մաքրել են, որ ինֆեկցիա չանցնի։ Անիին դեռ 3 հատ վիրահատություն է սպասվում։ Բժիշկն ասում ՝է ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը չփրկելու վտանգ կա։ Ասում են՝ պայքարել են, որ գոնե 8 սմ ոսկոր հեռացնեն, հակառակ դեպքում 14 սմ պետք է հեռացնեին»,–ասել է Արփի Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ բժիշկները հույս ունեն, որ կկարողանան իմպլանտ տեղադրել և 8 ամիս հետո նորից վիրահատել։ Բայց այդ ընթացքում կնոջ ոտքը կարճանալու է, պետք է հատուկ «պլատֆորմով» կոշիկ հագնի, որ մյուս ոտքին հավասարվի։
«Բժիշկ ասաց՝ ոսկոր գոյություն չունի, զարմացած ենք, որ այդքան ոսկոր ու ասկոլկաներ ենք հեռացրել։ Ասաց՝ նկարն էլ ունենք, կարող եք վիրահատող բժշկից ուզել, տեսնել։ 8 ամիս հետո նորից պետք ա վիրահատեն ու փորձեն ոտքերը իրար հավասարեցնել հատուկ երկաթով»,–նշել է Արփի Ավետիսյանը։

«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
4000:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
42Երեկ, 23:42
Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է
91Երեկ, 23:06
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
75Երեկ, 22:48
Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին
145Երեկ, 22:37
Collins բառարանն անվանել է 2026 թվականի տարվա բառը
133Երեկ, 22:31
Կայանման ժամանակավոր սահմանափակում՝ Խանջյան փողոցում
71Երեկ, 22:18
«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
79Երեկ, 21:36