«Ես մտա զուգարան, այնտեղ երկրորդին ևս ծեծում էին. րոպեներ անց նա մահացավ». ականատեսը՝ «Պապլավոկում» սպանության մասին
![]() 587 Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 15:24 Սահմանադրական դատարանի դիմաց, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը, ներկա է նաև շոտլանդացի Ստիվեն Նյուտոնը, ով ականատես է եղել 2001-ին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությանը: Նա եկել է բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: «Ես իմ ընկերների հետ էի այդ օրը. ճաշ էինք պատվիրել: 2001 թվականն էր: Այդ օրը Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը մտան «Պապլավոկ» և բոլորը շատ երջանիկ էին, երբ տեսան Ազնավուրին...: Երկու անձ մոտեցան Քոչարյանին, երբ որ նա արդեն գնում էր: Նրանք կարծես իր գյուղից էին: Այդ ժամանակ Քոչարյանը գնում էր իր թիկնապահների հետ: Թիկնապահները հետո ետ եկան: Ես այդ ժամանակ գնալու էի երկրից, բայց ստիպված էի միջամտել, որովհետև կինս ասաց, որ թիկնապահները սպանելու են այդ մարդուն: Ես մտա զուգարան, այնտեղ երկրորդին ևս ծեծում էին. թիկնապահներից մեկին ես հետ հրեցի: Հետո իմացա, որ թիկնապահի անունը Կուկու էր: Մյուս անձի մարմինը զուգարանից դուրս էր գտնվում և ակնհայտ էր, որ լուրջ ծեծի էր ենթարկվել, որովհետև գլուխը ուռել էր: Րոպեներ անց նա մահացավ: Ես աստիճաններով բարձրացա և տեսա, որ կինս եկել է իմ ետևից, որովհետև անհանգստացած էր: Աստիճանների գլխին տեսա նախարար Դավիթ Հարությունյանին: Ես ասացի, որ անմիջապես ձերբակալեն այդ անձանց, սակայն նա իր հեռախոսն անջատեց դրեց գրպանը և հեռացավ այդտեղից»,- պատմում էր ականատեսը: «Այնուհետև, քանի որ ես պետք մեկնեի, գնացի Ռումինիայի դեսպանատուն, հայտարարություն գրեցի և ուղարկեցի դատարան: Դատարանը դա չընդունեց, որովհետև անգլերեն էր գրված: Ես այդ նամակի պատճենը անցած տարվա հոկտեմբերին ուղարկել եմ նաև Փաշինյանին, սակայն պատասխան չեմ ստացել»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
