«Տիգրան Ավինյան, մի՛ արա». Սուրեն Սահակյան
![]() 430 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 11:25 «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն էս պահին ամեն ինչ անում ա՝ ավանտյուրիստ մի կազմակերպության շահերը սպասարկելու համար։ Ընդ որում, դա անում ա իր ժողովրդի մի հատվածի դեմ։ Ընդ որում, դա անում ա մի պայմաններում, երբ խոստացել էր վտանգների առկայության դեպքում չշահագործել ու ստացել ա էն հիմնավոր կասկածները, որ վտանգներ լինելու են։ «Լիդիանը», նրա բաժնետերերը ամեն ինչ անում են, որ հանքը շահագործվի։ Կառավարության տնտեսական հատվածի միջոցով նրանք, փաստորեն, ուզում են ավելի ուժեղ գտնվել, քան ժողովուրդն ա։ Ստեղ կարելի ա մռայլ ժպտալ, քանի որ տեղի տվողն անընդհատ խոսում էր ժողովրդի հանդեպ տածած սիրո մասին։ Նրանց, որոնք հիմա հաջողությամբ ճնշում են վարչապետին, չի հետաքրքրում մեր առողջությունը, երկիրը, իրավունքները։ Նրանց նույնիսկ Ամուլսարի տակ գտնվող ոսկին չի հետաքրքրում, դրա քանակն ու արժեքը։ Նրանց ընդամենը պետք ա, որ էդ բաժնետոմսերի գներն ավելին լինեն, քան գնման պահին եղածը, ինչից հետո Տորոնտոյի բորսայում կվաճառեն իրենց մասնաբաժինը, եկամուտ կստանան ու տուն գնալիս իրենց ապահով, առողջ ու երջանիկ երեխեքին մի երկու խաղալիք ավել կառնեն։ Իսկ ամբողջ հետևանքները կկրենք մենք՝ ես ու դու, ընթերցող ջան, մեր սերունդները, ջերմուկցիները։ Էդ բաժնետոմսերը կգնեն բորսայում առևտուր անող միամիտ կանադացիներ (օրինակ) ու արդեն մեր պրոբլեմը «Լիդիանի» ժուլիկները չեն լինի, այլ կանադացիները, որոնց պաշտպանությամբ կզբաղվեն պետական մակարդակում, քանի որ յուրաքանչյուր կառավարություն առաջին հերթին ի՛ր քաղաքացիների մասին ա մտածում։ Սա ի տարբերություն Հայաստանի Հանրապետության կառավարության, որը փորձում ա սպասարկել օֆշորային ուրվական կազմակերպության լավագույն շահերը։ Տիգրան Ավինյան, մի՛ արա»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
