Բակո Սահակյանը՝ Արցախի ընտրությունները դիտարկելու և ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների մասին
![]() 441 Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 17:25 «Բնականաբար, այդ ընտրությունների կազմակերպիչների հետ այդ նախընտրական շրջանում բազմազան քննարկումներ ենք ունեցել, շատ ուրախ եմ, որ ինչպես միշտ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով և համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկացել են իբր դիտորդ մասնակցել ընտրություններին, կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքներն Արցախում ավելի քան ընդգծված և խորը արմատներ գցած և ժողովրդի համար արժեք են ներկայացնում»,-այսօր՝ ՏԻՄ ընտրությունների օրը, լրագրողների հետ զրույցում, ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի հայաստանյան կազմակերպությունների կողմից Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելու առնչությամբ։ Հաջորդ հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան և կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության կա, Բակո Սահակյանը պատասխանել է. «Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել: Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն։ Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր ախատանքային հարաբերություններին»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
