Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել Արցախի ՏԻՄ ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ. ԻՔՄ
![]() 349 Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 18:15 Արցախի Հանրապետությունում շարունակվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունների համատեղ դիտորդական առաքելությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ժամը 14:00-ի դրությամբ մեր դիտորդները մշտադիտարկում են 40 ընտրատեղամաս: Հիմնական խնդիրը, որը գրանցվել է բոլոր տեղամասերում, պայմանավորված է դրանց անմատչելիության հետ, հատուկ միջոցների բացակայություն գրանցվել է դիտարկված ընտրատեղամասերի 62․5%-ում: Մի շարք տեղամասերի շրջակայքում նկատվել են կուտակումներ: Խնդիրը կարգավորել են Տեղամասային հանձնաժողովները: Խախտումների առնչությամբ գործողություններ չեն ձեռնարկվել դիտարկված ընտրատեղամասերից 7-ում: Քվեարկության մասին անհրաժեշտ տեղեկատվություն փակցված չէ 5 տեղամասում: Բացի այդ, արձանագրվել է, որ դիտարկված ընտրատեղամասերից 10-ում (25%) քվեախցիկները դրված են այնպես, որ կարող է խախտվել քվեարկության գաղտնիությունը: Գրեթե բոլոր տեղամասերում, հանձնաժողովների անդամների գործառույթների բաշխումը տեղի է ունեցել խախտումներով: 7 տեղամասում գրանցվել է, որ հանձնաժողովի նախագահը մասամբ է տիրապետում իր գործառույթներին: Ժամը 16.00-ի դրությամբ, առաքելության հինգ շրջիկ խմբերը, դիտարկել են 55 ընտրական տեղամաս: «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» «Իրազեկ քաղաքացիների միավորում» |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
