ԱՄՆ լրտեսը պատմել է Պուտինի հրամանի մասին․ The New York Times

Ռուսաստանից տարհանված ամերիկացի լրտեսը տեղեկատվություն է տրամադրել Պուտինի անմիջական հրամանի մասին, որը վերաբերում է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին անմիջական միջամտության մասին. գրում է The New York Times-ը:
«Տասնամյակներ առաջ, ԿՀՎ-ն հավաքագրեց ու զգուշորեն ղեկավարեց ռուսաստանցի միջին օղակի մի պաշտոնյայի, ով շատ արագ պաշտոն ստացավ ուժային կառույցներում: Ամերիկացի հետախուզության գործակալներն անսպասելիորեն ստացան ոսկե տոմս, նրանց վաղեմի աղբյուրը ազդեցիկ դիրքում էր, որը հնարավորություն էր տալիս մուտք ունենալ Կրեմլի իշխանության բարձրագույն էշելոններում»,-ասվում է հոդվածում:
Կայքը նշում է, որ 2016 թվականին, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը միջամտում է ԱՄՆ ընտրություններին, պաշտոնյան դարձավ ԿՀՎ-ի ամենակարևոր և պաշտպանված գործակալներից մեկը: Հենց այս մարդն է հայտնել, որ Պուտինը անձամբ տվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հրամանը: Պուտինն անձամբ է կարգադրել հաքերային հարձակում կազմակերպել Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա, ինչը կարևոր նշանակություն ունեցավ նախագահական մրցավազքում:
«ԿՀՎ աշխատակիցները ներգրավված էին գործակալի անվտանգության գործում և 2016 թվականի վերջին լրտեսին առաջարկեցին կազմակերպել նրա տարհանումը Ռուսաստանից: Սկզբում լրտեսը հրաժարվեց, քանի որ մտավախություն ուներ ղեկավարության հարցում: Գլխամասային գրասենյակում կասկածներ առաջացան լրտեսի հուսալիության վերաբերյալ: Սակայն, մի քանի ամիս անց, ԿՀՎ-ն նոր առաջարկ արեց, և այս անգամ լրտեսը համաձայնեց»,-պատմում են հոդվածի հեղինակները: NYT-ը գրում է, որ Կրեմլից գործակալի տարհանումը նրանց զրկեց Ռուսաստանի իշխանության ամենակարևոր աղբյուրներից մեկում իրենց ներկայությունից: Համաձայն հրապարակման, այդ ժամանակից ի վեր ԱՄՆ հետախուզությունը «կորցրեց» Կրեմլի ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր լրտեսին:
Հոդվածում նշվում է նաև, որ անանուն պաշտոնյան «չի պատկանում Պուտինի վստահված անձանց ներքին օղակին», բայց միևնույն ժամանակ ամեն օր հանդիպում էր Ռուսաստանի նախագահի հետ և մասնակցում պետական քաղաքականության մշակման գործընթացին: Նրա տրամադրած տեղեկատվությունն այնքան կարևոր էր, որ ԿՀՎ-ի նախորդ տնօրեն Ջոն Բրենանն անգամ այն չի ներառել նախագահի հետախուզական ամենօրյա ճեպազրույցներում, բայց հատուկ փաթեթավորված ծրարներում դրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սեղանին:
ԿՀՎ որոշ պաշտոնյաներ կասկածում էին, որ լրտեսը կարող է իրականում կրկնակի գործակալ լինել, բայց այդ կասկածները ցրվեցին, երբ նա համաձայնեց ընտանիքի հետ մեկնել Միացյալ Նահանգներ: Լրտեսին առաջարկել են երկարատև կարիերայի հեռանկար ԱՄՆ-ում:

«Հոդվածի վերնագիրը՝ «Պուտինի պատրիարքը», զրպարտչական է․ պահանջում եմ ներողություն խնդրել»․ Ռուբեն Մխիթարյան
3018:12
«Իշխանությունը փորձում է համոզել, որ ազգային շահի սահմաններն արդեն իսկ որոշված են»․ Արմեն Հովասափյան
4017:48
«Չեմ բացառում, որ Հայաստանն առաջիկայում իր կուրսը կրկին թեքի դեպի Ռուսաստան»․ Վահան Բաբայան
5317:12
Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը
6317:06
«Թալան-թալան գոռալու քողի տակ ռեյտինգի խնդիր են լուծում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
5917:00
«Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»․ Պույա Հոսեյնի
5616:42
Վեճ՝ Էդգար Ղազարյանի և Վահե Ղալումյանի միջև (տեսանյութ)
6816:36
Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել
11716:31