Սպառազինությունը հայ-ամերիկյան օրակարգում՝ վարչապետի այցին ընդառաջ. «Ժամանակ»
![]() 313 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 09:35 «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման առիթն, ըստ երևույթին, նորանշանակ պաշտոնյաների՝ նախարարի հետ ծանոթությունն էր, սակայն գործնականում հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցության թեման քննարկվում է հետաքրքիր մի ժամանակահատվածում: Խոսքը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին, որը սպասվում է սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթով: Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կլինի Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպում, ինչի ուղղությամբ տարվում է դիվանագիտական աշխատանք: Կլինի՞ այդ հանդիպումը հենց սեպտեմբերյան այցի ընթացքում, թե՝ ոչ, պարզ չէ: Սակայն նկատելի է, որ հայկական կողմն աշխատում է Փաշինյանի ԱՄՆ այցի հայ-ամերիկյան օրակարգի ուղղությամբ, և Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումն ԱՄՆ դեսպանության փաստացի նշանակալի պատվիրակության հետ ուշագրավ է այդ համատեքստում: Առավել ևս, որ, մասնավորապես, հայ-ամերիկյան ռազմական գործակցության թեման թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է նոր հարթության վրա, դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունից հետո: ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Երևանը կարող է սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից, որն ավելի բարձրակարգ է, քան՝ ռուսական սպառազինությունը: Դրանից հետո, իհարկե, թեման չի առարկայացել, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան Հայաստանի թե՛ վարչապետը, թե՛ պաշտպանության նախարարը հայտնել են, որ չկա կոնկրետ առաջարկ: Ունի՞ հայ-ամերիկյան ռազմական գործակցության ռազմա-տեխնիկական բաղադրիչը կոնկրետանալու միտում, թե՞՝ ոչ: Կա՞ այդ հարցը հայ-ամերիկյան երկխոսության օրակարգում և ինչ տեղ է գրավում դրանում: Այս հարցն, անշուշտ, բավականին ընդգրկուն է իր ռազմա-քաղաքական համատեքստով, ներառյալ և այն, որ հայ-ամերիկյան այդ երկխոսությունը կարող է բավականին ուշագրավ դիտվել ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործակցության աճի համատեքստում, որը հարուցում է Վաշինգտոնի դժգոհությունը: Դա այն դեպքում, երբ թուրքական կողմն արդեն խոսում է միջուկային զենքի իրավունքի մասին և պարզ չէ, թե արդյոք Անկարան արդեն իսկ այդ թեմա՞ն է ներառում Մոսկվայի հետ իր ռազմատեխնիկական գործակցության տիրույթ»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
