Նիկոլ Փաշինյանը խստիվ զգուշացրել է «Իմ քայլի» պատգամավորներին Ամուլսարի հարցով. «Հրապարակ»

«Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել՝ արագացնել ընտրական և կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը:
«Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ՝ մինչև տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլև՝ բուն Երևանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երևանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ:
Ի դեպ, ընթացքի մեջ է նաև տեղական անցանկալի ղեկավարների նկատմամբ օրենքի փոփոխությունների հարցը՝ օրենքի նորմով իքս քանակի ստորագրություններով, հարցը դնել հանրաքվեի և համայնքապետին անվստահություն հայտնել։
Սակայն մտավախություն կա, որ այն կարող է տարածվել նաև Երևանի քաղաքապետի վրա, ուստի դեռ ոտներս կախ ենք գցում: Կուսակցությունների մասով խստացվելու է գրանցման, մանավանդ՝ համագումարներ չանցկացնելու հարցը, ընդհուպ մինչև կուսակցության փակման դրույթ»,- ասել է իմքայլականը:
Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Իմ քայլը» ընդդիմությանը հակադրվելիք լուրջ թեկնածու չունի Գյումրիում, ուստի որոշել եք «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանին։
«Այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը. մեր ուշադրությունն այս պահին սևեռված է Ամուլսարի վրա»: Իսկ հանդիպման ժամանակ իսկապես Փաշինյանը խստիվ զգուշացրե՞լ է, որ որևէ մեկը հույս չունենա, որ Ամուլսարի կամ մեկ այլ պատճառով ֆրակցիայից դուրս գալով՝ կարող է անկախ պատգամավոր դառնալ՝ մանդատն անպայման վայր եք դնելու։ «Նո քոմենթ»»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«31 պատգամավոր ունենալը բավարար է, ավելին ունենալը՝ հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
722:00
Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք այլ հարցեր
3421:30
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
4920:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
14220:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6120:06
«Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանեցի տեղի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6420:00
«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան
5119:36
«Կաթողիկոսը հոգևորականին զրկել է կարգավիճակից․ սա չի կարող համարվել հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6018:42