Հայաստանը «ոչ» է ասում Ռուսաստանի ցանկությանը. «Ժամանակ»
458 Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 10:20 «Առանց Երևանի համաձայնության, ցանկացած կարծիք կամ դիրքորոշում կմնա որպես այդպիսին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարության վերաբերյալ: Իսկ Բորիսովի հայտարարությունը, որ նա արել է Երևանում ի պատասխան Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցի, վերաբերել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր որևէ կարգավիճակին: Բորիսովը ասել է, որ Ռուսաստանը կողմ է ոչ միայն Ադրբեջանի, այլևս հետխորհրդային տարածության բոլոր երկրների համար ՀԱՊԿ ներգրավվածությանը: Բորիսովը, իհարկե, միաժամանակ ասել է, որ այդ հարցերը լուծվում են ըստ կանոնադրության: Ըստ կանոնադրության, այդ հարցերը կարող են լուծվել կոնսենսուսով: Այսինքն՝ եթե Հայաստանը դեմ է, Ադրբեջանը կամ որևէ երկիր չի կարող ունենալ ՀԱՊԿ հետ առնչվող որևէ կարգավիճակ: Իսկ Հայաստանը, բնականաբար, դեմ է, շատ պարզ հանգամանքներից ելնելով, որոնք, թերևս, չունեն ավելորդ հիշեցման կամ մեկնաբանության կարիք: Հարցը սրանով փա՞կ է, թե՞ ոչ: Բանն այն է, որ ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը շատերի համար թողել է բազմիմաստ տպավորություն: Մի կողմից նա կարծես թե հիշեցնում է, որ անկախ ՌԴ ցանկությունից, որոշումը կախված է բոլոր անդամներից, այդ թվում, բնականաբար, Հայաստանից: Մյուս կողմից, սակայն, շատերի մոտ առկա է տպավորություն, որ Ռուսաստանը Հայաստանին ակնարկում է իր ցանկության մասին, ակնկալելով, որ Երևանը չի խոչընդոտի դրան: Տեսականում, իհարկե, սա հնարավոր է դիտարկել, սակայն չափազանց բարդ է գործնականում պատկերացնել, թե Հայաստանի որևէ իշխանություն կարող է գնալ Բաքվին ՀԱՊԿ որևէ կարգավիճակ տալու համաձայնության, որքան էլ մեծ է դրանում ՌԴ ցանկությունը: Ընդ որում, ակնառու է, որ անգամ քննարկումների և, այսպես ասած, փոխադարձ որևէ գնի պայմաններում այն պետք է լինի համարժեք: Օրինակ՝ Հայաստանը չի կարող համաձայնել այդ անդամությանը, եթե, ասենք, դրա գինը պետք է լինի երկարաժամկետ էժան գազի պայմանավորվածությունը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
7702:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
198Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
126Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
155Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
150Երեկ, 16:54«Շատերը կասեն, թե Բագրատ Սրբազանը ռիսկ էր»․ Հակոբ Բադալյան
151Երեկ, 16:48«ՀՀ լինելիության հարցն ենք լուծում և լուծելու ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
154Երեկ, 16:30«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց
226Երեկ, 16:24