Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Թուրքիան գնալով ավելի է մոտենում ներքաղաքական ճգնաժամին». Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիան գնալով ավելի է մոտենում ներքաղաքական ճգնաժամին». Կարեն Հովհաննիսյան
342
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ., 19:20

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան գնալով ավելի է մոտենում ներքաղաքական ճգնաժամին:
Էրդողանը գրեթե ամեն շաբաթ կառավարության կազմում փոփոխություն է կատարում, նախարարներ և փոխանախարարներ փոխում, սակայն իրավիճակը մնում է լարված և անկանխատեսելի:
Ընդդիմադիր MHP կուսակացության առաջնորդն անգամ ակնարկել է, որ եթե Էրդողանն այսպես շարունակի , Թուրքիան կանգնելու է քաղաքացիական պատերազմի սկսման առջև: Ինչպես նա, այնպես էլ բազմաթիվ քաղաքական կարկառուն դեմքեր խիստ մտահոգիչ են համարել Էրդողանի վարչակազմի կողմից բանտարկյալների համաներման մասին օրինագիծը, որը ներկայացվելու է խորհրդարանին:
Էրդողանը փորձում է ներքին քաղաքական այս վիճակը փոխարինել արտաքին քաղաքական իրավիճակով՝ ավելի լարվածություն մտցնելով Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Դա է հենց պատճառը, որ նա հայտարարել է, որ Սիրիայում սեպտեմբերի վերջերից սկսելու է ռազմական գործողություններ իրականացնել:
Սպասենք անակնկալ զարգացումների»: