«Ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից». Ստեփան Դանիելյան
![]() 468 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 05:30 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փակ Հասարակության նվիրյալները. հասարակական կազմակերպությունները, և Նիկոլը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի, իսկ ինչ խոսացել են, չպետք է հանրայնացնեն։ Հաստատ ռազմական գաղտնիքներ չեն քննարկել։ Դրանից մի շարք հարցեր են առաջանում։ Հարցեր Նիկոլին. - ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից, - ո՞ւր մնաց ուղիղ ժողովրդավարությունը, - հանրային վերահսկողության սկզբունքն արդեն լուծարվե՞լ է։ Հարց ՀԿ-ներին. - ինչո՞ւ էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնն անում։ Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում ու պողոսներից ցանկանում եք վեր լինել, թե՞ ինտելեկտուալ էլիտա եք ձեզ զգում։ Հարց հպարտ քաղաքացիներին. - ո՞ւր կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզանից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում, ձեզ դնելով մտավոր հետամնացների տեղ, որոնց չի կարելի հանրային խնդիրներ վստահել»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
