«Սա Նիկոլի որոշումն ա». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի, ընդ որում էական չէ՝ ոսկո՞ւ թե ուրանի:
Սա իմ ցանկությունը չի, առավել ևս որոշումը, սա Նիկոլի որոշումն ա, որն ամփոփված է նրա արտահայտած մեկ մտքի մեջ, որը ենթագիտակցաբար կրկնում են նրա ադեպտները: Իսկ միտքը սա է՝ «ոչ մի իրավական հիմք չկա հանքի շահագործումն արգելելու համար»: Ստեղ են ասել, որ մարդ բախտից բացի պետք է նաև խելք ունենա ու խոսելուց առաջ մտածի:
Այս արտահայտությունը բավարար է, որպեսզի «Լիդիանը» հաղթի Ամուլսարի հետ կապված Հայաստանի դեմ սկսված ցանկացած միջազգային դատավարություն:
«Լիդիանի» կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացվելիք առաջին և միակ փաստարկը, որ ՀՀ կառավարությունն ապօրինի է արգելել հանքի շահագործումը, կլինի վարչապետի այս անհաջող և անիմաստ հայտարարությունը և դատավարությունը կավարտվի Հայաստանի պարտությամբ:
Չգիտեմ՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է գիտակցվա՞ծ, թե՞ սա հերթական չմտածված և չհաշվարկված միտքն է, որ կարող է պատուհաս դառնալ Հայաստանի և մեր բոլորի գլխին:
Այնպես որ, Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին, բացել հանք տանող ճանապարհը և շահագործել հանքը:
Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչ պետք է անի այս իրավիճակում «Լիդիան» ընկերությունը»:

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
183Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
146Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
151Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
259Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
35124.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
40624.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
20224.09.2026, 18:54
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ հարց՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
22224.09.2026, 13:54