«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ընտրված խորհրդարանի, պետք է հայտարարի». Դանիել Իոաննիսյան
![]() 355 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 12:05 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արման Բաբաջանյանի՝ նախորդ ռեժիմին քաղաքական գնահատական տալու հարցին, փորձեց որպես քաղաքական գնահատական ներկայացնել մի շարք քրեական գործերով տրվող իրավական գնահատականները: Բացարձակապես անընդունելի է էպիզոդիկ գործերով տրվող իրավական գնահատականներով փոխարինել խորհրդարանի կողմից նախորդ ռեժմին քաղաքական գնահատական տալը: Դա նույնն է, ինչ եթե որևէ պետություն հայոց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն հայտարարի, որ «դե հենա, երիտթուրքերի կառավարության ներկայացուցիչները դտավել են, էլի»: Կոնկրետ մարդկանց արարքների քրեաիրավական գնահատականն ու լայնամասշտաբ և տևական դեպքերի քաղաքական գնահատականները տարբեր բաներ են, պարոն Վարչապետ: Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ընտրված խորհրդարանի, ի վերջո, պետք է հայտարարի, որ նախորդ մի քանի տասնամյակներում պետությունը եղել է զավթված... Ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների (այդ թվում՝ Թուրքիայի) խորհրդարանները պետք է հայտարարեն, որ 1915-1923թթ. դեպքերը եղել են ցեղասպանություն»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
