«Հեսա ասելու են՝ կոռումպացված ա, ասելու են՝ փոքր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայա մտել». Ն. Փաշինյան
![]() 399 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 15:10 «Այդ 400 000 դոլարը ծախսվել է Ամուլսարի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար և չեմ կարծում, որ այդ նպատակով ծախսված գումարը համարվում է վատնված»,- այսօր Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե չե՞ք համարում, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերությանը տրամադրված մոտ 400 հազար դոլարը վատնված է և ի՞նչ ուղիներ եք տեսնում այս հարցի լուծման, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: «Այս հարցում մենք պետք է գնանք ճշմարտության հետևից, և ես կարևորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, նաև իմ շատ սիրելի գործընկերները... Ես ինչո՞ւ եմ ասում ճանապարհները բացեք, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի կառավարություն, և եթե լինի ճանապարհը փակելու անհրաժեշտությունը՝ կփակի, եթե լինի բացելու անհրաժեշտությունը՝ ապա կբացի: Եթե մեր բնապահպան գործընկերների ասածը ճիշտ լիներ, ապա, երբ որ Թեղուտի տարածքում 2-3 բալանոց երկրաշարժ տեղի ունեցավ, այդ պատը պետք է վաղուց քանդված-փլված լիներ: Հիմա որևէ մեկը ասելո՞ւ է՝ կներեք, ես սխալվել եմ: Ընդակառակը, պաշտպանելու են իրենց դիրքորոշումները: Հեսա ասելու են՝ կոռումպացված ա, ասելու են՝ փոքր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայա մտել: Ինչ ասես՝ կասեն, ինչ լկտի սուտ ասես՝ կասեն, բայց չեն ասի՝ կներեք, մենք էդքան էլ ճիշտ չենք ասել»: Վարչապետը վստահեցրեց, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնալու է ճշմարտության հետևից: «Ճշմարտությունը որտեղ որ կբերի, ըստ այդմ էլ կկայացնենք որոշում: Եթե կբերի նրան, որ Լիդիանի ստանձնած պարտավորությունների շրջանակում պետք է կայացնել որոշում, մենք կկայացնենք փակելու որոշում: Ի դեպ, ասում են, որ կառավարությունը որոշել է տալ թույլտվություն: Կառավարությունը չի որոշել տալ թույլտվություն: Թույլտվությունը մեզնից առաջ տվել են: Հիմա կառավարությունը 2 հարցի պիտի պատասխանի՝ կա՞ այդ թույտվությունը չեղյալ անելու անհրաժեշտություն, եթե կա, ապա պետք է չեղյալ անելու որոշում կայացնել, եթե չկա՝ չի կայացվի: Հակառակ դեպքում, ՀՀ-ի միջազգային տնտեսական վարկանիշը անկում կապրի: Եթե մեր սխալ գործողությունների արդյունքում վարկանիշն անկում ապրի, Հայաստանում վարկերն ավելի կթանկանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
