«Վանեցյանը տվեց Փաշինյանի իշխանազրկման լուրջ մեկնարկը». Բաբկեն Հարությունյան
![]() 890 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 16:55 «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանը տվեց Փաշինյանի իշխանազրկման լուրջ մեկնարկը. Արթուր Վանեցյանի հրաժարականն ԱԱԾ պետի պաշտոնից, ընդ որում Նիկոլի գործունեությունը գնահատելով՝ տարերային, հախուռն, առաջնայինը երկրորդականից և անցողիկը մնայունից չտարբերող գործելաոճ։ Սրանով Վանեցյանը ոչ միայն ամրապնդեց հասարակական այն կարծիքը, որը ժամ առ ժամ խորանում է Փաշինյանի իշխանության մասին, այլև՝ ցույց տվեց իր սկզբունքայնությունն ու հասարակության առջև հաշվետվողականությունը։ Չէ որ ԱԱԾ պետի պաշտոնն զբաղեցնող պաշտոնյան իրավունք չուներ հրաժարական տալ ու սուս ու փուս լքել պաշտոնը։ Մենք արդեն ունեցել ենք նախադեպեր, երբ մեկ-երկու առավել ցածր պաշտոններ զբաղեցնող անձինք հրաժարական են տվել՝ իրենց հրապարակային անհամաձայնությունն հայտնելով Նիկոլի վարած կործանարար քաղաքականությանը։ Սա դեռևս ամենաբարձր մակարդակով տրված առաջին անհամաձայնության հրաժարականն էր, բայց ոչ վերջինը՝ իշխանության մեջ դեռևս բարձր վարկանիշ ունեցող հաշված պաշտոնյաներից։ Առաջիկայում էլ հրաժարականների շքերթը շարունակվելու է, մինչև Նիկոլը միայնակ մնա իր տեսակի հետ։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
