ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց
![]() 340 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 18:25 ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։ Դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը և արդարացրեց նրան: Քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը և նույն թվականի մայիսի 20-ի որոշումը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը, կայացնել արդարացման դատական ակտ։ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Ջհանգիրյանը սույն դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն 2009 թվականի մայիսին դատարանը անփոփոխ էր թողել այն։ Գագիկ Ջհանգիրյանն ազատ էր արձակվել համաներման հիմքով։ Մանրամասները՝ քիչ ուշ։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
