Ո՞վ և ինչո՞ւ կազմակերպեց սևազգեստ մայրերի ակցիան. նոր կապեր են բացահայտվում. «Ժողովուրդ»
![]() 366 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 09:40 «Երեկ մինչ կառավարության շենքում ընթանում էր հերթական նիստը, դրսում՝ շենքի առջև, հավաքվեցին արցախյան պատերազմում զոհված զինվորների մայրերը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները պահանջում էին կառավարության նիստում որոշում կայացնել և բոլոր զոհվածներին 30 մլն դրամ հատկացնել, ինչպես եղավ մարտի 1-ին զոհված ընտանիքների փոխհատուցման օրինագծի հաստատման դեպքում: Իհարկե, գուցե սևագեստ մայրերի դժգոհությունը տեղին է արդարության ու հավասարության տեսանկյունից, բայց երեկվա ագրեսիվ իրադարձությունների մեջ մի քանի անհասկանալի տարրեր կային: Նախ՝ ո՞վ էր ակցիայի կազմակերպիչն ու գլխավոր դերակատարը. նա ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն է, մարդ, որը համացանցի որոնողական համակարգում նույնացվում է ընտրակեղծարարություն բառի հետ, մարդ, որ սպասարկում էր ՀՀԿ ռեժիմին, մարդ, որը Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրերին արդեն հրաժարվում էր խոսել իր երբեմնի սիրելի գեներալի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդեն երկար ժամանակ է, ինչ Մեսրոպ Մանուկյանը լծված է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ նման ակցիաների կազմակերպմանը: Մեսրոպ Մանուկյանը հրաժարվեց, իհարկե, կազմակերպչի իր դերակատարումից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կազմակերպել այս բողոքի ակցիան, այս ամենին դեռ կանդրադառնամ»: Բայց մյուս տարակուսելի փաստն այն է, որ նույն Մեսրոպ Մանուկյանի եղբայրը՝ Արտակ Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ձեռամբ, «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի (նախարարի ընկերոջ) հրամանով նշանակվեց այդ հիվանդանոցի փոխտնօրեն և ողջ ֆինանսական գործառույթներն, ըստ էության, նրա ձեռքում են: Չգիտե՞ր Արսեն Թորոսյանն այս մասին. դժվար թե: Նա իմանալով գեներալ Մանվելի օգնականի եղբորը պաշտոն «տվեց»: Իսկ Մեսրոպ Մանուկյանն էլ վարչապետի դեմ ակցիաներ է կազմակերպում»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
