«Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան». Նիկոլ Փաշինյան
![]() 264 Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 14:10 «Ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե: Հարյուր հազարավոր այն քաղաքացիները, որոնք դուրս եկան հայրենիքում ու սփյուռքում պայքարի, նույնքան վճռականությամբ «այո» ասեցին անկախությանը: Հայ ժողովուրդը 27, 28 տարվա ընթացքում ոչ միայն չի կորցրել ինքնիշխանություն և ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլ դարձել է ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա»,- Գյումրիում, իր շնորհավորական ուղերձում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մեր ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկն է: Մենք հավաքվել ենք այստեղ ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան, և հայ ժողովուրդը որպես մեծ հավաքականություն ունի բավարար կամք, բավարար իմաստնություն, բավարար գիտելիք, բավարար վճռականություն՝ իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությանը»,-ասաց վարչապետը Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի երրորդ Հանրապետությունը նշում է անկախության 28-րդ տարեդարձը: Անկախության հիմնական միջոցառումներն անցկացվում են Գյումրի քաղաքում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
