«Անկախությունը շնորհավորում են մարդիկ, որոնք ամեն ինչ արել են մարդուն պետությունից օտարելու համար». Արթուր Սաքունց
![]() 482 Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 18:30 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչինչ երբեք մեկընդմիշտ տրված չի լինում։ Պետության անկախությունը՝ նմանապես. ունեցել ենք, կորցրել ենք, նորից ունենք։ Պետության անկախության կենսունակության որոշիչը նրա բովանդակությունն է և նրա բովանդակային ընկալումը պետության հիմքի, պետության կրողի՝ քաղաքացու, մարդու գիտակցության մեջ, արժեքներում, վարքագծում։ Երբ անկախությունը շնորհավորում են մարդիկ, որոնք ամեն ինչ արել են մարդուն պետությունից օտարելու համար, շնորհավորում են, երբ ամեն ինչ արել են բովանդակազրկելու պետության անկախությունը մարդկանց համար, զավթելով պետությունը մարդկանցից, և այդ շնորհավորանքները որպես կարևոր երևույթ է դիտարկվում լրահոսում, ապա դեռ խնդիր ունենք պետության անկախության բովանդակությունը հասկանալու հարցում։ Եվ պատկերացրեք մի հրաշքով ներկայիս ռեժիմից ազատված Հյ. Կորեայի քաղաքացիներին անկախության օրը շնորհավորեր իր ղեկավարության օրոք համատարած սովահարության մատնված նախկին հպատակների։ Արդյոք նման շնորհավորանքի լայն մասսայականացնելը կլիներ հարգալից վերաբերմունք մարդկանց նկատմամբ։ Դեռ շատ անելիք ունենք պետության Անկախության բովանդակային ապահովման համար»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
