«Հայաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան զենք գնելու տարբերակները». Արամ Սարգսյան
![]() 313 Կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ., 18:05 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին: Հայաստանը ինքնիշխան ու զարգացող պետություն է և իր օրակարգում տնտեսական հեղափոխություն ու ազգային անվտանգության դիվերսիֆիկացումն ունենալով՝ առաջարկում է քննարկել համագործակցությունը գունավոր մետաղների ու ջրային ռեսուսների, ավիացիայի, նոր աէկ-ի կառուցման, վերականգնվող էներգետիկայի, Ամերիկյան համալսարանին կից ինժիներական, մետալուրգիական և կիբեռնետիկայի ֆակուլտետներ բացելու հարցերը՝ իրենց փորձարարական լաբորատորիաներով հանդերձ։ Բյուրականի աստղադիտարանի արդիականացումը և ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցիչների մշակումն ու տեղադրումը... Հայաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան զենք գնելու տարբերակները. ինչո՞ւ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինելով ռուսական Ս-400-ներ ունենալ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի՞ կարող «Պետրիոտներ» ու անօդաչուներ գնել ԱՄՆ-ից: Ու ԱՄՆ-ին հասկացնել, որ հայկական կողմը Լավրովի պլանին դիմակայելու է միանշանակ, և ԱՄՆ-ի օժանդակության կարիքն ունի՝ գոնե չխանգարելու համար: Ու էլի մի տասնյակ հարցեր, որ չեն կարող բարձրաձայնվել, բայց պիտի քննարկվեն, որ կոնկրետություն ունենանք ու առաջ գնանք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
