«Սա երեսպաշտության գագաթնակետն է, բարեկամներ». Ռուբեն Ռուբինյան
![]() 324 Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ., 03:25 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թավշյա հեղափոխությունից հետո անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են հեռացված կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված անձինք խոսում ավանդական, ազգային արժեքներից, ազդարարում դրանց սպառնացող վտանգների մասին։ Մերժված Ս․ Սարգսյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված երեկվա «ուղերձներն» այս մարտավարության վառ օրինակն էին։ Կոռուպցիոն համակարգեր ստեղծած ու հովանավորած, ընտրակաշառքի միջոցով մի ամբողջ ժողովրդի շղթայած, ընտանիքներով հարստացած, ազատ մամուլ ճնշած, առած, դրանով տարիներ շարունակ հանրությանն աղբ ու մանիպուլյացիա մատուցած, արտագաղթի արդյունքում երկիրն ամայացրած անձինք խոսում են ազգային, ավանդական արժեքներից։ Ինչո՞ւ են խոսում, որովհետև ուրիշ ասելու բան չունեն։ Սա երեսպաշտության գագաթնակետն է, բարեկամներ։ Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը։ Վերադարձ հնին չի լինելու, գաղջը վերջացել է, ազատ ու ժողովրդավարական Հայաստանը շարժվելու է առաջ»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
